ՀՀ օրենքներ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
![«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ](up/article/big/file_26876_2467116.jpg)
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում ապահովող իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությամբ և բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 42 արձանագրային որոշման հավելվածի հիմնախնդրի 2-ի կետ 3-ի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Դեղերի շրջանառության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորող մայր օրենքը` «Դեղերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 1998 թվականին ներկայում չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ սպեկտրը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում օրենքի կիրառման ընթացքում վերհանված բազմաթիվ խնդիրներ, բացթողումներ, նոր առաջացած հարաբերությունների հրատապ կարգավորման անհրաժեշտությունը, կարիք է առաջացել նոր օրենքի մակարդակով կարգավորել դեղերի, շրջանառության բնագավառում ծագող հարաբերությունները, սահմանել ոլորտի առավել կարևոր հասկացությունները և դրանց ներդրման հիմնական սկզբունքները և մեխանիզմները:
3. Կարգավորման նպատակը և բնույթը:Նախագծով`
1) սահմանվում են դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հասկացությունները ինչը գործող օրենքում բացակայում է և օրենքը և այլ իրավական ակտեր կիրառելիս շատ հաճախ տարընթերցումների տեղիք է տալիս, ինչն էլ իր հերթին, բնականանաբար, բացասական ազդեցություն է ունենում իրավական նորմերի գործնական կիրառման վրա,
2) սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը,
3) Առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը,
4) հստակ տարանջատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, առողջապահության բնագավառի լիազոր պետական մարմնի և լիազոր մարմնի համակարգում գործող Դեղերի պետական փորձագիտական կենտրոնի լիազորությունները, ինչը անպայմանորեն կբարելավի ինչպես համակարգի կառավարման արդյունավետությունը, այնպես էլ ուղղորդված և համակարգված կդարձնի հանրային առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
5) կսահմանվեն դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքների, մեխանիզմները, պետական գրանցմանը ներկայացվող նորացված պահանջները, գրանցման մերժման, պարզեցված գրանցման դեպքերը, գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը և այլն,
6) դեղերի գրանցման համար նախակլինիկական և կլինիկական փորձակումներին ներկայացվող պահանջները, արգելքները, էթիկայի հանձնաժողովի ձևավորման մոտեցումները, այս ոլորտում առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի իրավասություննները,
7) դեղերի ներմուծմանը և արտահանմանը ներկայացվող պահանջները, հավաստագրեր տրամադրելուն ներկայացվող պահանջները և այլն,
8) դեղերի ստեղծմանը, պատրաստմանը, արտադրության, դրանց փաթեթավորման, մակնշմանը, պահպանմանը, փոխադրմանը, մեծածախ իրացմանը, ներկայացվող պահանջերը,
9) դեղերի շրջանառության ոլորտում դեղագործական գործունեության լիցենզավորման ենթակա տեսակները,
10) նկատի ունենալով 2013 թվակաից ՀՀ-ում ներդրվելիք դեղերի Պատշաճ արտադրական գործունեության պահանջները, սահմանվում են դրա հետ կապված պատշաճ լաբորատոր, կլինիկական. մատակարարման գործունեության հասկացությունները և դրանց ապահովմանը ներկայացվող պահանջները,
11) դեղերի գովազդին ներկայացվող պահանջները,
12) դեղերի շրջանառությունը կարգավորող մի շարք այլ հարաբերություններ:
Միաժամանակ կապված նախագծով առաջարկվող մի շարք նոր մոտեցումների, առաջարկվում է ընդունել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոպություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք ՀՀ օրենքների նախագծերը:
3. Ակնկալվող արդյունքը_ Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է`
-
դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության էական բարձրացում,
-
բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովում.
-
դեղերի շրջանառության ողջ շղթայի արդյունավետ գործունեության համար հստակեցված և գործուն մեխանիզմների սահմանում.
-
դեղերի շրջանառության ոլորտում իրավախախտումների էական նվազում:
4. Ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են համատեղ` «Դեղերի և տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության, դեղորայքային քաղաքականության բաժնի ի աշխատակիցների կողմից:
2. ՏԵՂԵԿԱՆՔ
«Դեղերի և մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ ընդունվելիք այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am](up/article/small/file_56399_6729495.jpg)
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
![](images/calendar.png)
![Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am](up/article/small/file_41563_3491314.jpg)
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն`
«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ...
![](images/calendar.png)
![ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ](up/article/small/file_26877_7964624.jpg)
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
![](images/calendar.png)
![Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատասխանում է Առողջապահության նախարարությունը Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատասխանում է Առողջապահության նախարարությունը](up/article/small/file_23617_4572236.jpg)
– Ի՞նչ միջոցներ է ձեռնակրում նախարարությունը` խնդրահարույց դեպքերում, ինչքանով է դա հաջողվում
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության...
![](images/calendar.png)
![ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին](up/article/small/file_24555_7712682.jpg)
Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...
![](images/calendar.png)
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...
![](images/calendar.png)
2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...
Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...
![](images/calendar.png)
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին...
![](images/calendar.png)
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....
![](images/calendar.png)
Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...
![](images/calendar.png)
Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...
![](images/calendar.png)
Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն